Բաժին. Բիզնես

LINKEDIN-Ը ԳՆՈՒՄ Է MAYBE-Ն

Linkedin սոցիալական ցանցը հայտարարել է Maybe քվեարկությունների ծառայությունը գնելու մասին: Այս մասին է հաղորդում TechCrunch-ը:  Հիշեցնենք, որ ավելի վաղ  սոցիալական ցանցը ձեռք էր բերել նորություններ կարդալու համար նախատեսված Pulse համակարգը:

LinkedIn-ը, որպես գործարար սոցիալական ցանց, իրենից ներկայացնում է տիրույթ, որտեղ կարելի է գործարար ծանոթություններ հաստատել կամ վերականգնել նախկին կապերը, ձեռքբերել հավանական գործընկեր, աշխատակից, կամ էլ աշխատանք գտնել: Այն, ընդհանուր առմամբ, աշխատանքին նվիրված հսկայական սոցիալական ցանց է:

Մարտ ամսվա արդյունքներով LinkedIn-ում գրանցված է ավելի քան 161 միլիոն օգտագործող:

Share