Բաժին. Բիզնես

TIFFANY-Ի ԶԱՐԴԵՐՆ ԱՌԱՎԵԼ ՊԱՀԱՆՋՎԱԾ ԵՆ ԱՍԻԱՅՈՒՄ

Զարդերի վաճառքի աշխարհի խոշորագույն ցանցերից մեկը ներկայացնող ամերիկյան Tiffany & Co. ընկերությունն ամփոփել է 2013 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության զուտ շահույթն աճել է 2,5%-ով և կազմել 83,577 մլն ԱՄՆ դոլար, իսկ հասույթն աճել է 9,3%-ով և կազմել 895,484 մլն ԱՄՆ դոլար:

Հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա ապրիլի 30-ին, ընկերության զուտ շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով կազմել է 0,65 ԱՄՆ դոլար:

Հատկանշական է, որ Tiffany-ն վաճառքի ծավալների առավել լավ ցուցանիշներ գրանցել է Ասիայում: Այստեղ ընկերության վաճառքից հասույթն աճել է 15%-ով: Միևնույն ժամանակ,  ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպայում Tiffany-ի վաճառքի ծավալներն աճել են 6%-ով:

Share