Բաժին. Բիզնես

FIAT-Ը ՇՈՒՏՈՎ ԿԴԱՌՆԱ CHRYSLER-Ի 100% ԲԱԺՆԵՏԵՐԸ

Ավտոարտադրության ոլորտում առաջատար իտալական Fiat ընկերությունը մտադիր է հնարավորինս շուտ գնել Chrysler ընկերության բաժնետոմսերի մնացյալ 41,5%-ը: Bloomberg-ը գրում է, որ ներկայում Fiat-ը բանակցություններ է վարում առաջատար բանկերի հետ, որոնց շարքում են Bank of America, Deutsche Bank, Goldman Sachs и BNP Paribas բանկերը: Fiat-ն ակնկալում է այս բանակցությունների արդյունքում ներգրավել շուրջ 10 մլրդ ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ:

UBS բանկի վերլուծաբանների գնահատմամբ՝ Chrysler-ի բաժնետոմսերի 41,5%-ի գնման համար կպահանջվի 3,5 մլրդ ԱՄՆ դոլար: Ֆինանսական միջոցների մյուս մասը կուղղվի Fiat-ի և Chrysler-ի պարտքերի մի մասի վերաֆինանսավորմանը:

Նշենք, որ այժմ Fiat-ին է պատկանում Chrysler-ի բաժնետոմսերի 58,5%-ը:

Share