Բաժին. Բիզնես

«ԶԱՐԳԱՑՈՂ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԻՄ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՄԲ». ՄԱՆԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

Հունիսի 3-ին Զարգացման Հայկական Բանկում տեղի է ունեցել Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Զարգացող հայրենիքն իմ պատկերացմամբ» խորագրով մանկական մրցույթի ամփոփումը և մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ մրցույթում ներկայացվել են 41 երեխաների նկարներ:

Բոլոր մասնակիցներին տրվել են մասնակցության վկայագրեր և անակնալ նվերներ, իսկ համաձայն սահմանված մրցույթային կանոնների՝ բանկի ֆեյսբուքյան էջում առավելագույն հավանություններ (likes) հավաքած 3 նկարների հեղինակները արժանացել են դրամական պարգևների:

Երրորդ տեղը զբաղեցրած մասնակցի ծնողներն իրենց մրցանակը հանձնել են «Հայ Մայրեր» ՀԿ-ին, որը զբաղվում է մանկական ուղեղային կաթվածով (ՄՈՒԿ) հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց մայրերի հիմնախնդիրներով:

Share