Բաժին. Բիզնես

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ». ԳԱԶԱՍՊԱՌՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԱԶՄՈՒՄ Է 642,1 ՀԱԶԱՐ

2013 թվականի հունիսի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին միացված է եղել 642  հազար 161 բաժանորդ: Այս մասին տեղեկացնում է «ՀայՌուսգազարդ» ընկերությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին «ՀայՌուսգազարդ» ընկերության փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 3610-ով, որից 650-ը՝ մայիս ամսին:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ից գազի սակագինը կբարձրանա: Սահմանվել է, որ բնակչության համար 1 խ.մ. գազի սակագինը կկազմի 156 ՀՀ դրամ՝ նախկինում գործող 132 դրամի փոխարեն:  

Share