Բաժին. Բիզնես

ԱՐԴԵՆ ՎԱՃԱՌՎԵԼ Է ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄԻ-ԵՐԵՎԱՆ ԵՐԹՈՒՂՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ «ԱՐՄԵՆԻԱ» ՖԻՐՄԱՅԻՆ ԳՆԱՑՔԻ 344 ՏՈՄՍ

Ամառային ուղևորափոխադրումների բացման նախօրեին՝ հունիսի 10-ի դրությամբ, արդեն գնվել է Երևան-Բաթումի-Երևան երթուղում աշխատող «Արմենիա» ֆիրմային գնացքի 344 տոմս: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից տեղեկացնում են, որ անցյալ տարվա  համեմատ դիտվում է տոմսերի պահանջարկի ակնհայտ աճ.  2012 թվականին հունիսի 10-ի դրությամբ վաճառվել էր 200 տոմս:

Ըստ ներկայացված տվյալների՝ հունիսի 15-ին մեկնող այս սեզոնի առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքի 84 տոմսերն արդեն գնված են: Անցյալ տարի առաջին գնացքի համար վաճառվել էր 77 տոմս:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքն աշխատում է ամեն տարի՝ հունիսի 15-ից  մինչև հոկտեմբերի 1-ը: Անցած տարի գնացքի ուղևորների թիվը գերազանցել է 50 հազարը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Share