Բաժին. Բիզնես

ԿՀՐԱՏԱՐԱԿՎԻ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՈՒՂԵՑՈՒՅՑ` ՓՄՁ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամում կայացել է մտավոր սեփականության իրավունքի հարցերին վերաբերող աշխատանքային հանդիպում, որի ընթացքում մասնակից  7 ՓՄՁ-ների ներկայացուցիչները քննարկել են ՓՄՁ սուբյեկտների մտավոր սեփականության իրավունքի գրանցման, դրա ընթացքում ծագող խնդիրների, գրանցված իրավունքի օգտագործման, ծագած խնդիրների, դրանց լուծման  վերաբերյալ  հարցերը:

Հանդիպման մասնակիցները որոշել են հրապարակել գրքույկ՝ Հայաստանում ՓՄՁ սուբյեկտների մտավոր սեփականության իրավունքի գրանցման և օգտագործման հետ կապված խնդիրների վերաբերյալ:

ՓՄՁ ԶԱԿ-ի Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպումը կազմակերպել է ԵՄ Թվինինգի «Մտավոր սեփականության իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը: Հանդիպումը վարել է Դանիայի արտոնագրերի և ապրանքանիշերի գրասենյակի մտավոր սեփականության իրավունքի հաճախորդների և հաղորդակցության բաժնի գլխավոր խորհրդատու Քրիստինա Աագաարդը:

Share