Բաժին. Բիզնես

VODAFONE-Ը ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՀԱՐԿԵՐԻՑ

Բջջային կապի խոշոր օպերատոր բրիտանական Vodafone Group-ը խոստովանել է, որ վերջին երկու տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայում չի վճարել ձեռնարկատիրական հարկ: Նման քայլը օպերատորը մեկնաբանել է բրիտանական ստորաբաժանման շահույթի անկմամբ և ծախսերի աճով:

Vodafone-ի ֆինանսական հաշվետվության hամաձայն՝ 2012 թվականի արդյունքներով Բրիտանիայում ընկերության գործառնական շահույթը կազմել է 294 մլն ֆունտ: Նշվոմ է, որ 2011 թվականին նույն ցուցանիշը կազմել է 402 մլն ֆունտ:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի հարկային մարմինները հայտարարել էին, որ մի շարք խոշոր ընկերություններ, որոնց շարքում են նաև Apple-ը, Google-ը, Starbucks-ը, Facebook-ը, IKEA-ը, Amazon-ը և eBay-ը, նույնպես խուսափում են հարկերի վճարումից:

Նշենք, որ  Vodafone ընկերությունը հիմնադրվել է 1983 թվականին, Մեծ Բրիտանիայում: Ներկայումս ընկերությունը գործունեություն է ծավալում ավելի քան 40 երկրում:

Share