Բիզնես

ԱրարատԲանկը Leasing EXPO 2025-ին հանդես է գալիս մինչև 35% cashback-ի հնարավորությամբ լիզինգի առաջարկով

Մերիդիան էքսպո կենտրոնում մեկնարկել է Leasing EXPO/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսը, որին ԱրարատԲանկը մասնակցում է հրաշալի առաջարկով: Տեղում լիզինգի փորձագետները տրամադրում են խորհրդատվություն, պատասխանում ֆինանսական վարձակալության հետ կապված հարցերին և սա ամենը չէ: ԱրարատԲանկը Leasing EXPO 2025-ին հանդես է գալիս մինչև 35% հետվճարի հնարավորությամբ լիզինգի բացառիկ առաջարկով:

“ԵՄ-ն բիզնեսի համար” (EU4BUSINESS) նախաձեռնություն-ՎԶԵԲ վարկային գիծ ծրագիր

  • Հիմնական միջոցների ձեռքբերում՝ տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, գյուղատնտեսական տեխնիկա,
  • Էներգախնայող շինարարական աշխատանքների իրականացում (բացառությամբ բազմաբնակարան շենքերի)։

Հետվճար տրամադրվում է լիզինգի գումարի մինչև 15%-ի չափով։

Լիզինգառուներին տրամադրվում է նաև՝

  • հավելյալ 20% հետվճար, եթե լիզինգառուն Արցախի Հանրապետությունից Հայաստան է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում և ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով կարող է համարվել տեղահանվածների աջակցության որևէ ծրագրի շահառու,
  • հավելյալ 15% հետվճար (մինչև 60,000 եվրո), եթե առնվազն վերջին 6 ամսվա ընթացքում լիզինգառուի գրանցված աշխատակիցների նվազագույնը 10%-ը կամ 10 անձը հանդիսանում են «տեղահանվածներ»:

Արարատբանկը կարևորում է նաև կանաչ տնտեսության ներդրումները՝ էներգախնայողության, ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման ու ռեսուրսախնայողության շեշտադրմամբ։

GEFF ծրագիրը ներառում է՝

  • Կանաչ տնտեսության ներդրումներ (լիզինգ),
  • Նվազագույնը 20% էներգախնայողություն ապահովող տեխնոլոգիաներ,
  • Ջերմոցային գազերի արտանետումների նվազեցում,
  • Ռեսուրսախնայողություն՝ ջրօգտագործման, նյութերի կիրառման/թափոնի առաջացման կրճատում,
  • Հետվճար՝ լիզինգի գումարի մինչև 15%-ի չափով՝ արևային ՖՎ կայանների, արևային ջրատաքացուցիչների, էլեկտրական տրանսպորտային միջոցների լիցքավորման ենթակառուցվածքների, արևային մարտկոցների համար,
  • Հետվճար՝ լիզինգի գումարի մինչև 10%-ի չափով՝ էլեկտրոմոբիլների ձեռքբերման դեպքում:

Արարատբանկի լիզինգի առաջարկի գրավիչ պայմաններին մանրամասն ծանոթանալ ու դրանից օգտվելու համար կարող եք այցելել Մերիդիան էքսպո կենրոն: Leasing EXPO/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսը բաց է մինչև ապրիլի 20-ը ներառյալ:

Share