Բաժին. Բիզնես

IBM-Ը ԿՐՃԱՏԵԼ Է 1300 ԱՇԽԱՏԱՏԵՂ

Համակարգչային տեխնիկայի արտադրության ոլորտում առաջատար ամերիկյան International Business Machines (IBM) ընկերությունը երկու օրվա ընթացում ԱՄՆ-ում կրճատել է 1300 աշխատատեղ: Այս մասին է հաղորդում Bloomberg գործակալությունը:

Աշխատատեղերի կրճատումներն իրականացվում են ընկերության վերակազմավորման ծրագրի շրջանակներում, որի մասին IBM-ը հայտարարել է ընթացիկ տարվա ապրիլ ամսին:

Նշենք, որ 2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով IBM-ի մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը կազմել է 3 ԱՄՆ դոլար:

International Business Machines (IBM) ամերիկյան ընկերությունը հիմնադրվել է 1911 թվականին և  հանդիսանում է ՏՏ ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկը: Գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու Յորքում:

Share