Բաժին. Բիզնես

SUNCORP-Ը GOLDMAN SACHS-ԻՆ Է ՎԱՃԱՌԵԼ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ

Ամերիկյան Goldman Sachs Group Inc. բանկը գնել է ավստրալական Suncorp Group Ltd. ֆինանսական խմբի դեբիտորական պարտքերի մի մասը: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 909 մլն ԱՄՆ դոլար: Արդյունքում Suncorp-ը ազատվել է ակտիվների մի մասից, որոնք բացասաբար էին անդրադառնում ընկերության ֆինանսական ցուցանիշների վրա: Այս մասին է հաղորդում MarketWatch-ը:

Ակնկալվում է, որ ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ կիսամյակի արդյունքներով, որը կամփոփվի հունիսի 30-ին, Suncorp-ի զուտ վնասը կկազմի 470-490 ԱՄՆ դոլար: Նշենք, որ նախորդ ֆինանսական տարին Suncorp-ն ամփոփել է 724 մլն ԱՄՆ դոլարի շահույթով:

Share