Բաժին. Բիզնես

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ SUBWAY ԱՐԱԳ ՍՆՆԴԻ ՑԱՆՑԸ

Վրաստան է մուտք գործում արագ սննդի ոլորտում հայտնի SUBWAY ռեստորանային ցանցը: Այս մասին է հաղորդում վրացական Commercial Times թերթը:  SUBWAY-ը հանդիսանում է արագ սննդի սպասարկման աշխարհի խոշոր ցանցերից մեկը, որի մասնաճյուղերի թիվն ամբողջ աշխարհում հասնում է 37 000-ի: Հիշեցնենք, որ Վրաստանում գործում է նաև արագ սննդի համաշխարհային առաջատար McDonald’s-ը: Մասնագետների կարծիքով ի դեմս Subway-ի McDonald’s-ը կունենա բավական լուրջ մրցակից:

Share