Բաժին. Բիզնես

ԳԱԼԱՔՈՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Այսօր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ է այցելել Մարոկոյի թագավորության «ԳԵԼԱՔՈՄ» ընկերության սեփականատեր Մեհդի Լառակին, ով մտադրվել է հայ գործարարների հետ բիզնես կապեր հաստատել և համատեղ ծրագրեր իրականացնել։ Նա ընդամենը մի քանի օրում հասցրել է Հայաստանում շատ բան տեսնել և , հիացմունքով արտահայտվելով մեր երկրի ու ժողովրդի մասին, միաժամանակ ափսոսանքով նշեց, որ մարոկոցիները շատ քիչ բան գիտեն Հայաստանի մասին։ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը և ՀՀ ԱԱՊ նախագահության անդամ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մարոկոցի գործարարին հանգամանորեն ներկայացրեցին  Հայաստանի տնտեսական օրենսդրության և ներդրումային քաղաքականության առանձնահատկությունները, գործարար մթնոլորտը և Մարոկոյի հետ տնտեսական կապեր ծավալելու անհրաժեշտությունն ու պոտենցիալը։ Խոսելով արտաքին կապերի և Պալատի շուրջ երկու տասնյակ արտասահմանյան ներկայացուցչությունների մասին՝ պարոն Մարտին Սարգսյանը հրուրին առաջարկեց համատեղ նախաձեռնությամբ Մարոկոյում ևս բացել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչություն, որը լուրջ մարկետինգ կարող է կատարել հայ գործարարների համար աֆրիկյան աշխարհամասում  նոր շուկաներ գտնելու։Երկուստեք հավաստեցին, որ ելակետային քայլերը կարող են լինել անհրաժեշտ ինֆորմացիայի փոխանակությունը, ցուցահանդեսների և բիզնես ֆորումների փոխադարձ կազմակերպումը։

Share