Բաժին. Բիզնես

«ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ»-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՆԿՈՒՄ

«Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ զուտ շահույթը տարեկան կտրվածքով կրճատվել է մոտ 2,2 անգամ և կազմել  5,571 մլրդ ռուբլի:

Բանկի տոկոսային եկամուտներն աճել են 38%-ով և կազմել 17,13 մլրդ ռուբլի: Միևնույն ժամանակ, բանկի ոչ տոկոսային եկամուտները նվազել են 3,1 անգամ և կազմել 3,514 մլրդ ռուբլի:

Հրապարակման համաձայն՝ բանկային խմբի ակտիվները եռամսյակի արդյունքներով գրանցել են 13,9% աճ և կազմել3 տրլն 234,8 մլրդ ռուբլի:

Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով բանկային գործունեությունից եկամուտներն աճել են 33,8%-ով:

Հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով խմբի գործառնական ծախսերը կազմել են 11,3 մլրդ ռուբլի:

Նշենք նաև, որ կապիտալն աճել է 1,7%-ով և կազմել 369,8 մլրդ ռուբլի: Միևնույն ժամանակ, արժեթղթերի պորտֆելն աճել է 3,7%-ով ՝ կազմելով 342,6 մլրդ ռուբլի:

Share