Բիզնես

Microsoft-ը նախատեսում է երկու տարվա ընթացքում 40%-ով ընդլայնել ԵՄ տվյալների կենտրոնների հզորությունը

Microsoft Corp-ը նախատեսում է ընդլայնել ամպային և արհեստական ​​բանականության ենթակառուցվածքները ԵՄ-ում՝ «աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում թվային կայունություն» ապահովելու համար։

Ընկերությունը մտադիր է առաջիկա երկու տարիների ընթացքում ԵՄ-ում իր տվյալների կենտրոնների հզորությունը 40%-ով ընդլայնել: Microsoft-ը ընդլայնում է տվյալների կենտրոնները 16 եվրոպական երկրում։

«Այս ծրագրերը, վերջերս հայտարարված քայլերի հետ միասին, մինչև 2027 թվականը ավելի քան կկրկնապատկեն մեր եվրոպական տվյալների կենտրոնների հզորությունը՝ համեմատած 2023 թվականի մակարդակի», – նշել է ընկերությունը։

Տարածաշրջանում Microsoft-ի տվյալների կենտրոնների ընդհանուր թիվը կկազմի ավելի քան 200։

Ընկերությունն արդեն համագործակցում է եվրոպական ամպային ծառայություններ մատուցողների հետ և մշակում է նոր տեխնոլոգիական ու լիցենզավորման լուծումներ, որոնք հարմարեցված են կողմերի սպասարկած շուկաներին:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share