Բաժին. Բիզնես

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԿԴԱՌՆԱՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԳԱԶԻ ՄԻԱԿ ՄԱՏԱԿԱՐԱՐԸ

Ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերությունը ձեռք կբերի հունական DESFA ընկերության ակտիվները, որը հանդիսանում է Հունաստանի գազի միակ մատակարարը:

Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 400 մլն եվրո: Reuters-ի փոխանցմամբ՝ Հունաստանը կվաճառի DESFA գազարդունահանող ընկերության բաժնետոմսերի 66%-ը:

Նշենք, որ այժմ DESFA-ի բաժնետոմսերի 35%-ը տնօրինում է նավթ և գազ վերամշակող Hellenic Petroleum ընկերությունը: Պետական բաժնեմասը կազմում է 31%, որի վաճառքից  կառավարությունն ակնկալում է ստանալ մոտ 188 մլն եվրո:

Share