Բաժին. Բիզնես

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ՕՖՇՈՐԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ՔՑՎԱԾ» ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՓՈՂԵՐԸ / ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, ելույթ ունենալով ԱԺ հատուկ նիստի շրջանակներում «Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրի՝ հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին նախագծի քննարկման ընթացքում, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վերոնշյալ օրինագիծը կապել է հայտնի օֆշորային սկանդալի հետ:

Պագամավորը նշել է, որ օֆշորային սկանդալի թեմա հանդիսացող գումարները որպես վարկ տրամադրել է Ամերիաբանկը, որի սեփականատեր է հանդիսանում Ռուբեն Վարդանյանը: Այնուհետ Փաշինյանը ենթադրել է, որ Երկար ժամանակ չկարողանալով հետ ստանալ վարկի գումարները Ռուբեն Վարդանյանը անցել է գործողությունների: Հետք պարբերականում հայտնվել են օֆշորային ընկերության հիմնադիրների անուն ազգանունները, որոնց թվում են Տիգրան Սարգսյանը և Նավասարդ Կճոյանը: Այնուհետ կառավարությունը արագ կարգով սկսել է վերոնշյալ օրինագծի քննարկման և Ազգային Ժողով ներկայացման ընթացակարգը: Փաշինյանը կարծիք է հայտնել, որ սույն օրինագծի ընդունման իրական նպատակը Ռուբեն Վարդանյանի գումարների վերադարձն է: Իր համակրանքը հայտնելով հայազգի հայտնի գործարարին, Փաշինյանն ասել է, որ դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ «քցված» գումարները պետությունը չէ որ պետք է վերադարձնի:

Share