Բաժին. Բիզնես

«ԱԼՌՈՍԱ»-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 51% ԱՆԿՈՒՄ

Ալմաստի արդյունաբերությամբ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը` ռուսական «Ալռոսա» ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները:

Ընկերության կողմից հրապարակված հաշվետվության համաձայն՝ զուտ շահույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 51%-ով և կազմել է 6,258 մլրդ ռուբլի: Միևնույն ժամանակ, հասույթն աճել է 6%-ով:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով «Ալռոսա» ընկերությունն արդյունահանել է 7,5 մլն կարատ ընդհանուր ծավալով ալմաստ: Տարեկան կտրվածքով ցուցանիշն աճել է 8%-ով:

Հաշվետու եռամսյակում ալմաստի վաճառքի ծավալները տարեկան կտրվածքով աճել են 5%-ով և կազմել 1,215 մլրդ ԱՄՆ դոլար:

2012 թվականի արդյունքներով ընկերությունն արդյունահանել է 34,4 մլն կարատ ալմաստ, որը կազմել է ալմաստի արդյունահանման համաշխարհային ծավալի 27%-ը:

2012 թվականին ալմաստի և ադամանդի վաճառքի ծավալները կազմել են 4,61 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2011 թվականի միևնույն ցուցանիշը գերազանցելով 3,5%-ով:

Share