Բաժին. Բիզնես

MICROSOFT-Ը ՑԱՆԿԱՑԵԼ Է ԳՆԵԼ NOKIA-Ն, ՍԱԿԱՅՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽԶԵԼՈՎ

The Wall Street Journal-ի  գրում է, որ Microsoft-ը բացակցել է Nokia ընկերությունը ձեռբ բերելու ուղղությամբ, սակայն վերջին պահին, գործարքը չի կայացել: Գործարքի դադարեցման պատճառների մասին ոչինչ ասված չէ:

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ ընկերությունները ոչ միայն չեղյալ են հայտարարել գործարքը, այլև խզել են երբեմնի լավ հարաբերությունները: Նշենք, որ այժմ երկու ընկերություններն ունեն ֆինանսական դժվարություններ: Հնարավոր է, որ գործարքը չեղյալ է հայտարարվել գնի հարցում համաձայնության չգալու արդյունքում:

Փորձագետները նշում են, որ այժմ Nokia-ն գտնվում է, առավել քան երբևէ, վատ ֆինանսական վիճակում:
   

Share