Բաժին. Բիզնես

FORD-Ը ՃԱՊՈՆԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՈՎ «ԽԱՂԱԼՈՒ» ՄԵՋ

Ford ընկերության ղեկավարը Ճապոնիայի ֆինանսական ղեկավարներին մեղադրել է ազգային արժույթի փոխարժեքով «խաղալու» և դրա արդյունքում համաշխարհային տնտեսությանը վնաս հասցնելու մեջ: Bloomberg-ին տված իր հարցազրույցում Ford-ի ղեկավար Ալան Մուլալին նշել է, որ ինքը միանգամայն վստահ է, որ Ճոպանիան «մանիպուլիացիոն խաղեր է խաղում»  յենի փոխարժեքի հետ, ինչն անթույլատրելի է: Ըստ նրա՝ ազգային արժույթի փոխարժեքը պետք է ձևավորվի շուկայական մեխանիզմների միջոցով, այլ ոչ թե երկրի ղեկավարության ցանկությամբ:

Նշենք, որ 2012 թվականի նոյեմբերից ճապոնական յենի փոխարժեքը մյուս հիմնական արժույթների նկատմամբ զգալի նվազել է: Միայն ԱՄՆ դոլարի նկատմամբ անկումը կազմել է 17%:

Ինչպես փաստում են վերլուծաբանները՝ յենի փոխարժեքի անկումը բարձրացրել է Ճապոնիայից արտահանվող արտադրանքի մրցունակությունը: Միևնույն ժամանակ, սակայն, «խախտվել են» ազատ առևտրի պայմանները:

Share