Բաժին. Բիզնես

ԱՖԿ «ՍԻՍՏԵՄԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ ԱՆԿՈՒՄ

Ռուսական ԱՖԿ «ՍԻՍՏԵՄԱ» ընկերությունների խումբն ամփոփել է 2013 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության զուտ շահույթը նվազել է 2,4%-ով և կազմել 371,8 մլն ԱՄՆ դոլար: Ավելի վաղ վերլուծաբանները կանխատեսել էին ցուցանիշի 8,7%  անկում: 

Միևնույն ժամանակ, ընկերութան եռամսյակային հասույթն աճել է 5,5%-ով և կազմել 8,3 մլրդ ԱՄՆ դոլար: Վերլուծաբանները կանխատեսել էին հասույթի 5,3%  աճ:

ԱՖԿ «Սիստեմա»-ն ռուսական խոշորագույն դիվերսիֆիկացված ընկերություններից մեկն է: Այն հիմնադրվել է 1993 թվականին: ԱՖԿ «Սիստեմա» ընկերությանն են պատկանում ՄՏՍ, Սինտրոնիքս, ՄՎԶԲ (Մոսկվայի վերակառուցման և զարգացման բանկ), «Մանկական Աշխարհ», Ինտուրիստ, ՌՏՏ (Ռադիոտեխնիկա և տիեզերական տեխնոլոգիաներ) ընկերությունները և այլ ակտիվներ:

ԱՖԿ «ՍԻՍՏԵՄԱ» խմբում իր բաժնեմասն ունի նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Share