Բաժին. Բիզնես

«ՌԵՍՈ»-Ն ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆԸ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Երեկ՝ հունիսի 20-ին, կայացել է «Հուսո Աստղ 2013» ազգային մրցանակաբաշխությունը: «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունն արժանացել է «Հուսո աստղ» մրցանակի` ճանաչվելով «Տարվա լավագույն ապահովագրական ընկերություն՝ առողջության ապահովագրության ոլորտում»: Մրցանակը հանձնել են ՀՀ Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները:

Նշենք, որ մրցանակաբաշխության արդյունքները հայտնի են դարձել «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված համաժողովրդական անկախ քվեարկությունների տվյալներն ամփոփելուց հետո:

«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերությունը մի շարք ցուցանիշներով շուկայում բացարձակ առաջատարն է: 2012-2013թթ.-ին հատկապես բարձր է գնահատվել ՌԵՍՈ-ի գործունեությունն առողջության ապահովագրության ոլորտում: 2012թ.-ին ընկերությունն ապահովադիրներից առողջական խնդիրների վերաբերյալ ստացել է մոտ 45000 զանգ, որոնցից շուրջ 21000-ը գրանցվել է որպես հայտ: Նույն ցուցանիշները 2013թ.-ի հունիսի 20-ի դրությամբ հետևյալն են՝ շուրջ 42000 զանգ, որոնցից 10000-ը գրանցվել է որպես հայտ:

2012-2013թթ. ընթացքում ընկերության կողմից միայն մարդու կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունների մասով կազմակերպվել է 660 վիրահատություն` ընդհանուր առմամբ մոտ 500 մլն ՀՀ դրամ արժողությամբ:

Share