Բաժին. Բիզնես

ORACLE-Ը ՉԻ ԱՐԴԱՐԱՑՐԵԼ ՇՈՒԿԱՅԻ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ

Ծրագրային ապահովման արտադրության ոլորտում առաջատար ամերիկյան Oracle Corp. ընկերությունը հրապարակել է ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները, որոնք չեն արդարացրել շուկայի մասնակիցների սպասումները:

Հաշվետվության համաձայն՝  հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա մայիսի 31-ին, ընկերության զուտ շահույթը կազմել է 3,81 մլրդ ԱՄՆ դոլար: Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 80 ցենտ: Միևնուն ժամանակ, ընկերության եռամսյակային հասույթը կազմել է 11 մլրդ ԱՄՆ դոլար:

Հաշվետու եռամսյակի համար վերլուծաբանները կանխատեսել էին հիմնական ֆինանսական ցուցանիշների առավել բարձր մակարդակ:

Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ Oracle-ի ֆինանսական ցուցանիշների աճի տեմպերի կրճատումը պայմանավորված է նախ և առաջ մեծ հաճախորդ-ընկերությունների կողմից ներկայացվող պատվերների ծավալների կրճատմամբ:

Վերլուծաբանների կարծիքով՝ պատճառներից մեկն էլ ընկերության մեծությունն է, ինչը խոչընդոտում է վերջինիս արդյունավետ զարգացմանն ու շուկայական փոփոխություններին ճիշտ ժամանակին արձագանք տալուն:

Share