Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. BLACKBERRY ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից տեղեկացնում են, որ մինչև օգոստոսի 31-ը ձեռք բերելով ժամանակակից հաղորդակցության բոլոր պահանջներին համապատասխանող բազմաֆունկցիոնալ BlackBerry Curve 9360 սմարթֆոնը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից՝ բաժանորդները 1 տարի շարունակ կարող են օգտվել «BlackBerry Social 30» սոցիալական շփման և ինտերնետային ծառայությունների փաթեթից՝ անվճար:

Փաթեթի շրջանակում բաժանորդը կստանա ամսական 500 ՄԲ անվճար ինտերնետ:

Սմարթֆոնի արժեքն է 199000 դրամ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mt.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

Share