Բաժին. Բիզնես

2013Թ.-ԻՆ ՊԼԱՆՇԵՏՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿԱՃԵՆ 67,9%-ՈՎ

2013 թվականին, 2012 թվականի համեմատ, աշխարհում պլանշետների վաճառքի ծավալները կաճեն 67,9%-ով և կկազմեն 202 մլն հատ: Նման կանխատեսում է ներկայացրել Gartner-ը:

Միևնույն ժամանակ, սպասվում է, որ բոլոր տիպի անհատական համակարգիչների, բջջային հեռախոսների և պլանշետների վաճառքի ծավալները կաճեն 5,9%-ով և կկազմեն շուրջ 2,35 մլրդ հատ:

Ընթացիկ տարում միայն բջջային հեռախոսների վաճառքի ծավալը կաճի 4,3%-ով և կկազմի 1,8 մլրդ հատ: Անհատական համակարգիչների վաճառքը կնվազի 10,6%-ով. տարվա ընթացքում կվաճառվի 305 մլն համակարգիչ:

Share