Բաժին. Բիզնես

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ՝ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ

Զարգացման Հայկական Բանկում արդեն բարի ավանդույթ է դարձել հանդիպումներ կազմակերպել ավարտական դասարանների աշակերտների, համալսարանների ուսանողների հետ։

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հունիսի 19-ին և 26-ին Զարգացման Բանկում տեղի են ունեցել մասնագիտական կողմորոշման էքսկուրսիաներ «Մոսկվայի  տնտեսագիտության, վիճակագրության, ինֆորմատիկայի պետական համալսարանի» Երևանյան մասնաճյուղի ուսանողների համար, որի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել իրենց մասնագիտության առանձնահատկություններին: Ապագա մասնագետներն ստացել են բանկային համակարգի մասին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ծանոթացել են բանկի պատմությանը, գործունեությանը, կառուցվածքին և ծառայություններին:

«Մասնագիտական կողմնորոշման էքսկուրսիաները խթան են հանդիսանում ուսանողների համար հասկանալու, թե ինչպիսի մասնագիտական հմտություններ է անհրաժեշտ ունենալ հետագայում բանկում աշխատելու համար», – նշվում է Բանկի տարածած հաղորդագրության մեջ:

Share