Բաժին. Բիզնես

2013Թ.-ԻՆ FOXCONN-Ը ՄՏԱԴԻՐ Է ԱՊԱՀՈՎԵԼ ՇԱՀՈՒՅԹԻ 15% ԱՃ

Չինական Hon Hai ընկերութունը, որն ավելի շատ հայտնի է Foxconn անունով, մտադիր է ընթացիկ տարում իր տարեկան շահույթն ավելացնել շուրջ 15%-ով: Նման հայտարարությամբ հանդես է եկել ընկերության տնօրեն Թերի Հոուն: 

Նշենք, որ ներկա պահին Foxconn ընկերությունը համարվում է Apple-ի թիվ մեկ գործընկերը:  Foxconn ընկերությունում են արտադրվում iPhone-ների և iPad-ների չիփերը և գլխավոր պլատաները:

Foxconn-ում աշխատում է շուրջ 1 մլն մարդ: Հոուն, սակայն, նշել է, որ ապագայում ընկերությունում կլինի ոչ թե 1 մլն աշխատող, այլ 1 մլն ռոբոտ, ինչը կբարձրացնի ընկերության եկամուտը:

Ներկայում ընկերությունում աշխատում է ավտոմատացված շուրջ 20.000 ռոբոտ: Դրանց թիվը ապագայում զգալիորեն կավելանա:

Բացի Apple-ից, Foxconn-ում չիփեր են պատվիրել նաև Samsung և Huawei ընկերությունները:

Share