Բիզնես

Telegram-ը սկսել է «վթարվել» Windows և macOS համակարգերում

Telegram-ի օգտատերերը բախվել են համակարգային խափանումների՝ մեսենջերի դեսքթոփ-տարբերակների աշխատանքում Windows և macOS օպերացիոն համակարգերի վրա։ Խնդիրն ի հայտ է եկել վերջին թարմացման թողարկումից հետո։

Ըստ բողոքների՝ հավելվածը փակվում է անսպասելիորեն այն պահին, երբ օգտատերը փորձում է որևէ գործողություն անել ուղարկված հաղորդագրության հետ: Դա անհնար է դարձնում արդեն ուղարկված տեքստերի խմբագրումն ու ջնջումը։

Իրականացված ստուգումը հաստատել է խնդրի առկայությունը, սակայն որոշ նրբություններով. Windows համակարգում խափանումը հիմնականում դիտվում է խմբակային չատերում, մինչդեռ macOS-ում խնդիրը դրսևորվում է ոչ բոլոր օգտատերերի մոտ։ Ցանցում հայտնվել են նաև նմանատիպ դեպքերի մասին հաղորդագրություններ՝ Telegram-ի Linux տարբերակի վերաբերյալ։

Ավելի վաղ՝ 2023 թվականի վերջին Windows 11-ի օգտատերերը նույնպես հաղորդել էին նման խափանումների մասին, որը, սակայն, արագ շտկվել էր։

Telegram-ի հիշատակվող խոշոր թարմացումը թողարկվել է հունիսի 3-ին։ Այն օգտատերերին հնարավորություն է տալիս ուղարկել HD որակի լուսանկարներ, խմբագրել ձայնային հաղորդագրություններ և ուղղակի կապ հաստատել ալիքների ադմինիստրատորների հետ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share