Բաժին. Բիզնես

2012Թ.-ԻՆ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ը ԿՐԵԼ Է 64,9 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ

Հունիսի 30-ին Երեւանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը:

«ՀայՌուսգազարդ»-ի Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ժողովը հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2012 թվականի տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը՝ հաշվի առնելով ընկերության Վերստուգիչ հանձնաժողովի եզրակացությունը:

Քննարկվել է նաեւ 2012 թվականի շահաբաժինների վճարման հարցը եւ որոշում ընդունվել շահաբաժինները բաժնետոմսերի դիմաց չվճարել եւ չբաշխել՝ հաշվի առնելով ընկերության կողմից 2012 թվականի ընթացքում կրած վնասը՝ 64,9 մլրդ դրամ չափով:

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ընտրվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների Խորհուրդ հետևյալ կազմով՝  Հարությունյան Վարդան Ռուբենի, Վասիլեւ Նիկոլայ Վյաչեսլավի, Գոլուբեւ Վալերի Ալեքսանդրի, Իսայան Իոսիֆ Գեորգիի, Կարպել Ելենա Եվգենիի, Մովսիսյան Արմեն Խիկարի, Ֆրոլով Ալեքսանդր Ալեքսանդրի:

Ժողովի ընթացքում քննարկվել են նաեւ օրակարգային մի շարք այլ հարցեր:

Share