Բաժին. Բիզնես

APPLE-Ի ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ SAMSUNG-ԻՑ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՇԱՏ ՄԵԾ ՄՆԱԼ

Ինչպես հայտնի է` Apple ընկերության բազմաթիվ սարքավորումներում կան Samsung-ի կողմից արտադրված մեծ քանակի բաղադրիչներ: The Wall Street Journal-ը գրում է, որ Apple-ին անհանգստացնում է Samsung-ից մեծ կախվածության մեջ գտնվելու փաստը: Բնական է, որ Apple-ը ցանկանում է գտնել այլ ընկերություն, որն իրենց համար համապատասխան էլեկտրոնային բաղադրիչներ կարտադրի: Այս պատճառով ընկերությունը սկսել է համագործակցությունը TSMC (Taiwan Semiconductor Manufacturing Co.) կորպորացիայի հետ: Թայվանական ընկերությանը երկար ժամանակ չէր հաջողվում ստանալ Samsung-ի պես որակյալ արտադրանք, սակայն վերջին օրերին տարածված տեղեկատվության համաձայն՝ TSMC-ին հաջողվել է լուծել խնդիրները և ընկերությունը դարձել է Apple-ի պատշոնական գործընկեր:

Ամեն դեպքում՝ սա չի նշանակում, որ Apple-ը միանգամից կարող է ազատվել Samsung-ից ունեցած կախվածությունից: Առաջին հերթին չափազանց դժվար կլինի փոխարինել Samsung-ին, քանի որ ընկերությունը սույն ոլորտի անառարկելի առաջատարն է: Անգամ եթե TSMC-ին հաջողվի դա անել, միևնույն է, առաջիկա տարում Apple-ը դեռևս կշարունակի օգտվել Samsung-ի արտադրանքից:

Share