Բաժին. Բիզնես

IPHONE-Ը ԱՄՆ ԱՄԵՆԱԵԿԱՄՏԱԲԵՐ ՊՐՈԴՈՒԿՏՆ Է

Marketwatch-ի հրապարակված տվյալների համաձայն` ամերիկյան ամենաեկամտաբեր պրոդուկտն iPhone-ն է:

Վաղուց հայտնի է, որ Apple-ը տարեցտարի ավելի մեծ եկամուտներ է ստանում iPhone-ների վաճառքից: Marketwatch-ի կողմից անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ Apple կորպորացիայի 2012թ.-ի 156.5 միլիարդ դոլարի եկամուտներից 80.5 միլիարդը բաժին է ընկնում iPhone-ին: 2012թ.-ին ամբողջ աշխարհում վաճառվել է 125 միլիոն հատ iPhone: iPhone-ի շահութաբերությունը կազմում է 40%, այն գերազանցում է Apple-ի մնացած ապրանքատեսակների շահութաբերության միջին ցուցանիշը` 35.3%:

Վերոնշյալ բոլոր ցուցանիշների համադրման արդյունքում iPhone-ը Marketwatch-ի կողմից ճանաչվել է ԱՄՆ ամենաեկամտաբեր պրոդուկտը` առաջ անցնելով Coca-Cola-ից և Marlboro-ից:

Share