Բաժին. Բիզնես

ՀԱՅ ԵՎ ՎՐԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՍՏԵՂԾՎԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՈՒՂԻՆԵՐ

Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն  հիմնադրամը (ՓՄՁ ԶԱԿ) համագործակցության հուշագիր է ստորագրել Աջարիայի բիզնեսի զարգացման կենտրոնի հետ: Համաձայնագրով կողմերը համաձայնել են գործակցել հայ-վրացական գործարար գործընկերության հնարավորությունների ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ:

ՓՄՁ ԶԱԿ-ից տեղեկանցում են, որ  փորձի փոխանակման և գործնական կապերի հաստատման նպատակով այցելություններ են կատարվել Վրաստանի Բաթումի քաղաքում գործող բիզնես աջակցության կազմակերպություններ: Հայ փորձագետները եղել են Աջարիայի առևտրաարդյունաբերական պալատում, Բաթումիի բիզնես ինկուբատորում և Բաթումիի ներդրումային կենտրոնում:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-վրացական առևտրային կապերի ակտիվացման և միջսահմանային առևտրի խնդիրները, գործարար համագործակցության հնարավոր ուղիների, ՓՄՁ աջակցման փորձը և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Share