Բաժին. Բիզնես

TURKISH AIRLINES-Ը ԿՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԻ

Թուրքական Turkish Airlines-ը կարող է մասնակիորեն մասնավորեցվել: Այս մասին գրում է թուրքական մամուլը: Նշվում է, որ պետության մասնաբաժնից մասնավորեցման կարող է ներկայացվել ընկերության բաժնետոմսերի 49,2%-ը: Մասնավորեցման գործընթացի ժամկետները դեռևս հայտնի չեն:

Նշենք, որ վերջին ժամանակահատվածում Թուրքիայում ակտիվ ընթանում են պետական ընկերությունների մասնավորեցման գործընթացներ: Արդեն իսկ մասնավորին են անցել պետական այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Türk Telekom-ը, Halk Bankası բանկը և այլն:

Turkish Airlines-ը հիմնադրվել է 1933 թվականին: Ընկերությունում աշխատում է 12 հազար մարդ:

Share