Բաժին. Բիզնես

ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄԻ-ԵՐԵՎԱՆ ԳՆԱՑՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՐԴԵՆ ՕԳՏՎԵԼ Է 5 ՀԱԶԱՐ ՈՒՂԵՎՈՐ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից տեղեկացնում են, որ Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև հուլիսի 11-ը տեղափոխվել է 5089 ուղևոր: Դա 4,1%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:

Ըստ հրապարակված տվյալների՝ միայն հուլիսի 1-ից մինչև 11-ը գնացքի ուղևորների թիվը կազմել է 2 846 մարդ, ինչը 5,1%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, երբ տեղափոխվել էր 2 707 ուղևոր:

Ընդհանուր առմամբ, հունիսի 1-ից մինչև հուլիսի 11-ը վաճառվել է «Արմենիա» ֆիրմային գնացքի 12 401 տոմս, ինչը 28%-ով գերազանցում է անցյալ տարվա քանակը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Share