Բաժին. Բիզնես

COCA-COLA-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ

Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար ամերիկյան Coca-Cola ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին կիասամյակի իր գործունեության արդյունքները: Ըստ հրապարակված ամփոփ հաշվետվության՝ հաշվետու վեց ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության զուտ շահույթը կրճատվել է 9%-ով և կազմել 4,427 մլրդ ԱՄՆ դոլար: Զուտ գործառնական հասույթը կազմել է 23,784 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 2%-ով:

Մեկ բաժնտոմսի մասով կիսամյակային շահույթը կազմել է 0,98 ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է 7%-ով:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա միայն երկրորդ եռամսյակի արդյունքներով Coca-Cola ընկերության զուտ շահույթը կրճատվել է 4%-ով և կազմել 2,67 մլրդ ԱՄՆ դոլար:

Coca-Cola ընկերությունը հիմանդրվել է 1886 թվականին: Ընկերության արտադրանքը վաճառվում է աշխարհի շուրջ 200 երկրում: Ընկերության առավել հայտնի ապրանքային նշաններն են Coca-Cola, Fanta, Sprite:

Share