Բաժին. Բիզնես

EBAY-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ

Ամերիկյան eBay Inc. ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ըստ հրապարակված ամփոփ ֆինանսական հաշվետվության՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության զուտ շահույթը կրճատվել է շուրջ 7%-ով և կազմել 640 մլն ԱՄՆ դոլար: Մեկ սովորական բաժնետոմսի մասով զուտ շահույթը կազմել է 0,49 ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համապատասխան ցուցանիշի համեմատ նվազել է 9%-ով:

Հաշվետու եռամսյակում ընկերության հասույթը կազմել է 3,87 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով շուրջ 14% աճ:

Նշենք, որ eBay ընկերությունը, որը eBay.com կայքի միջոցով ծառայություններ է մատուցում ինտերնետային-աճուրդի ոլորտում, ունի շուրջ  119,7 մլն ակտիվ օգտատեր: Ընկերությանն է պատկանում նաև էլեկտրոնային վճարումների  PayPal համակարգը:

Share