Բաժին. Բիզնես

INTEL-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 28% ԱՆԿՈՒՄ

Միկրոչիպերի արտադրության ոլորտում առաջատար ամերիկյան Intel ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ըստ ներկայացված հաշվետվության՝ հաշվետու եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, ընկերության զուտ շահույթը գրեթե չի փոփոխվել և կազմել է 2 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ գրանցվել է զուտ շահույթի 28,5% անկում:  

Հաշվետու եռամսյակում Intel-ի հասույթը կազմել է 12,8 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն եռամսյակում գրանցված ցուցանիշի համեմատ կրճատվել է 5,2%-ով, իսկ գործառնական շահույթը կազմել է 2,7 մլրդ ԱՄՆ դոլար՝ կրճատվելով մոտ 28%-ով:

Intel-ում աշխատում է ավելի քան 100 հազար մարդ:

Share