Բաժին. Բիզնես

IBM-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 17% ԱՆԿՈՒՄ

Համակարգչային տեխնիկայի արտադրության և համակարգչային ծառայությունների մատուցման ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը՝ International Business Machines (IBM)-ը, ամփոփել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները:

Հրապարակված ամփոփ հաշվետվության մեջ նշվում է, որ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության զուտ շահույթը կրճատվել է 17%-ով և կազմել 3,2 մլրդ ԱՄՆ դոլար: Մեկ սովորական բաժնետոմսի հաշվով զուտ շահույթը կազմել է 2,93 ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշի համեմատ կրճատվել է շուրջ 13,3%-ով: Եռամսյակային հասույթը կրճատվել է 3,3%-ով և կազմել 24,9 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ IBM-ում աշխատում է ավելի քան 399 հազար մարդ:

Share