Բաժին. Բիզնես

«ԿԱՐԱՍ»-Ը ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԱԳ ՍՆՆԴԻ ՑԱՆՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

PanArmenian Media Group-ի նախաձեռնությամբ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունը հունիսի 16-ից 22-ը հարցումներ է անցկացրել 1600 քաղաքացիների շրջանում` փորձելով պարզել, թե որ արագ սննդի սպասարկման կետից են օգտվում մեր հայրենակիցները:

Ըստ հարցվածների 50%-ի՝ ամենաճանաչելի արագ սննդի կետը Կարաս ազգային սննդի ցանցն է: Քաղաքացիների մեծամասնությունն ընտրել է Կարասը՝ որպես լավագույն արագ սննդի սպասարկման ցանց: «Ո՞ր արագ սննդի կետն եք նախընտրում» հարցման արդյունքում քաղաքացիների մեծամասնությունը նույնպես ընտրել է Կարասը:

Արագ սննդի կետերում հարցվածների 66%-ը կարևորել է սպասարկման որակը, մաքրությունը, մթերքների թարմությունը:

Հարցման ընթացքում պարզվել է նաև, թե ինչ զովացուցիչ ըմպելիքներ են խմում մեր քաղաքացիները: Ճանաչելիության առումով առաջին տեղում է Կոկա Կոլան:

Share