Բաժին. Բիզնես

VODAFONE-Ը ԶԳԱԼԻ ՏՈՒԺԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ

Բջջային կապի բրիտանական օպերատոր Vodafone-ը հայտնվել է ոչ այնքան լավ վիճակում. ընկերությունը պարտարդված կերպով դիմակայում է ոչ միայն աճող սուր մրցակցությանն, այլև եվրոպական ճգնաժամին: Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Vodafone-ը գրանցել է հասույթի 3,5% անկում: Այն կազմել է 11,77 մլրդ եվրո:

Հրապարակված ֆինանսական ամփոփ հաշվետվության մեջ նշվում է, որ միայն Գերմանիայում, որը Vodafone-ի համար ամենամեծ շուկան է Եվրոպայում, գրանցվել է կիսամյակային հասույթի 5,1% անկում: Միևնույն ժամանակ, Իսպանիայում հասույթի անկումը կազմել է 10%, Իտալիայում՝ 17%:

Share