Բաժին. Բիզնես

DAIMLER-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 2 ԱՆԳԱՄ

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով ավտոարտադրության ոլորտում հայտնի գերմանական Daimler ընկերությունն ապահովել է 2,83 մլրդ եվրոյի զուտ շահույթ: Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ շահույթն աճել է շուրջ 2 անգամ: Միևնույն ժամանակ, ընկերության հասույթն աճել է 3%-ով և կազմել 29,7 մլրդ եվրո:

Հրապարակված հաշվետվության մեջ նշվում է, որ հաշվետու եռամսյակում Daimler-ը համաշխարհային շուկայում իրացրել է 605,8 հազար ավտոմեքենա:

Նշենք, որ Daimler AG-ն ներկայացնում է այնպիսի հայտնի ապրանքային նշաններ, ինչպիսիք են Mercedes-Benz-ը, Smart-ը, Freightliner-ը, Sterling-ը, Western Star-ը, BharatBenz-ը, Fuso-ն, Setra-ն և Thomas Built Buses-ը:

Ընկերության խոշոր բաժնետերերն են Քուվեյթի կառավարությունը (7,6%) և ֆրանս-ճապոնական Renault/Nissan ալյանսը (3,1%):

Share