Բաժին. Բիզնես

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԲԱՆԿԸ ՉԻՆԱՍՏԱՆԻՑ «ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է» ԱՄՆ

Իր կապիտալիզացիայի մակարդակով ամերիկյան Wells Fargo բանկն առաջ է անցել չինական Industrial & Commercial Bank of China (ICBC) բանկից և դարձել աշխարհի ամենախոշոր բանկը:

Հուլիսի 24-ի դրությամբ Wells Fargo-ի շուկայական արժեքը գնահատվել է մոտ 236 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ICBC բանկինը՝ շուրջ 223 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ ICBC-ն առաջին անգամ դարձել էր աշխարհի ամենաթանկ բանկը 2007 թվականի հուլիսին: Այս նույն տարվա նոյեմբերին բանկի կապիտալիզացիան հասել էր ռեկորդային ցուցանիշի՝ 374 մլրդ ԱՄՆ դոլարի՝ շնորհիվ Չինաստանի տնտեսության կտրուկ աճի:

Share