Բաժին. Բիզնես

ՓՄՁ ԶԱԿ-Ը ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՇՈՒԿԱՅԱԿԱՆԻՑ ՑԱԾՐ ԳՆՈՎ ՏՐԱԿՏՈՐՆԵՐ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակներում մեր երկիր է ներմուծել 100 «Բելառուս» տրակտոր:

ՓՄՁ ԶԱԿ-ից տեղեկացնում են, որ 2013 թվականին արտադրված МТЗ-82.1 մակնիշի ժամանակակից տրակտորները (ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ` 81 ՁԻԱՈՒԺ, ԴԻԶՎԱՌԵԼԻՔԻ ԾԱԽՍԸ` 7 Լ/ԺԱՄ) առանց միջնորդի գնվել են գործարանից և մեխանիզատորներին ու ֆերմերներին են առաջարկվում շուկայականից էականորեն ցածր գնով (ԵՐԱՇԽԻՔԸ` ԳՆԵԼՈՒ ՊԱՀԻՑ 1 ՏԱՐԻ):

ՓՄՁ ԶԱԿ-ը ֆերմերներին առաջարկում է տրակտորները ձեռքբերել կանխիկ` վճարելով 6.700.000 դրամ կամ լիզինգով` տարեկան 9% տոկոսադրույքով (ներառյալ` ռիսկերի ապահովագրումը), մարման ժամկետը` 6 տարի: Կանխավճար` գնի 20% չափով: Առավելագույն ժամկետը`6 տարի տրակտորների համար, 3 տարի հարակից սարքերի համար: Տրակտորը և հարակից սարքերը միասին գնելու դեպքում լիզինգային ժամկետը կարող է լինել մինչև 6 տարի:

Ծրագրի շրջանակներում ՓՄՁ ԶԱԿ-ը համագործակցում է ՓՄՁ ներդրումներ ունիվերսալ վարկային կազմակերպության հետ:

Share