Բաժին. Բիզնես

XEROX-Ը ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿԵՍՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՆԿՄԱՄԲ

Տպագրական և պատճենահանման տեխնիկա արտադրող ամերիկյան Xerox ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին կեսի իր գործունեության արդյունքները:

Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու վեց ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության զուտ շահույթը կրճատվել է շուրջ 2%-ով և կազմել 567 մլն ԱՄն դոլար: Մեկ սովորական բաժնետոմսի հաշվով զուտ շահույթը կազմել է 0,45 ԱՄՆ դոլար:

Միևնույն ժամանակ, Xerox-ի կիսամյակային հասույթը կրճատվել է 1%-ով և կազմել 10,6 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա միայն երկրորդ եռամսյակում Xerox-ի զուտ շահույթը կազմել է 271 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 12%-ով:

Ընթացիկ ֆինանսական տարվա արդյունքներով Xerox-ն ակնկալում է, որ մեկ բաժնոտոմսի հաշիվ զուտ շահույթը կտատանվի 1,09-1,15 ԱՄՆ դոլարի սահմաններում:

Xerox Corp. ընկերությունը հիմնադրվել է 1906 թվականին: Ներկայում այն գործունեություն է ծավալում աշխարհի շուրջ 160 երկրում՝ արտադրելով ավելի քան 200 անուն արտադրանք:

Այսօր ընկերությունում աշխատում է ավելի քան 135 հազար մարդ:

Share