Բաժին. Բիզնես

VISA ՔԱՐՏԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԱՃԵԼ Է

Ամերիկյան Visa Inc. ընկերությունը, որը ներկայացնում է աշխարհի առաջատար վճարային համակարգերից մեկը, ամփոփել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում ընկերության շահույթը կազմել է 1,2 մլրդ ԱՄՆ դոլար: Նշենք, որ նախորդ տարվա այս նույն եռամսյակում Visa-ն կրել էր 1,84 մլրդ ԱՄՆ դոլարի վնաս, որը մեծապես պայմանավորված էր դատական ծախսերով:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու եռամսյակում ամբողջ աշխարհում Visa քարտերով վճարումների ընդհանուր ծավալը աճել է 10,5%-ով և կազմել 1,74 տրիլիոն ԱՄՆ դոլար, իսկ գործառնությունների քանակն ավելացել է 14%-ով և կազմել շուրջ 15 մլրդ:

Ընկերության եռամսյակային հասույթն աճել է մոտ 17%-ով և կազմել 3 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Ինչպես և սպասվում էր՝ ընկերության եկամուտների զգալի մասը ձևավորվել է ԱՄՆ սահմաններից դուրս:

Share