Բաժին. Բիզնես

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-Ն ԵՎ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն և բջջային կապի օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեկնարկել են նոր ծրագիր, որի շրջանակներում Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորներին մատուցում է նոր ծառայություն: Այսուհետ ննջավագոնի ուղևորներն անվճար կստանան սիմ քարտեր՝ ակտիվացրած ռոումինգ ծառայությամբ: «Զանգ Հայաստան» ծառայության գինը կազմում է ընդամենը 55 դրամ/րոպե:

Հիշեցնենք, որ Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի ու Երևան-Բաթումի-Երևան «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորներն արդեն օգտվում են անվճար Wi-Fi կապից, որը գործում է ննջավագոններում և բարձր հարմարավետության կուպեներում:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Share