Բաժին. Բիզնես

SAMSUNG-Ը ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍ ԱՐՏԱԴՐՈՂ ԱՄԵՆԱՇԱՀՈՒԹԱԲԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

2013 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով, 2009 թվականից ի վեր առաջին անգամ, կորեական Samsung ընկերությունը դարձել է բջջային հեռախոս արտադրող ամենաշահութաբեր ընկերությունն աշխարհում՝ առաջ անցնելով նախկին առաջատարից՝ Apple-ից: Վերջինս հայտնվել է երկրորդ տեղում: Այս մասին հաղորդում է Strategy analytics-ը:

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու եռամսյակում Samsung ընկերության բջջային սարքավորումների ստորաբաժանումը ապահովել է 5,2 մլրդ ԱՄՆ դոլարի գործառնական շահույթ, իսկ Apple-ը՝ 4,6 մլրդ ԱՄՆ դոլարի:

Նշենք, որ 2009 թվականի երրորդ եռամսյակից մինչև 2013 թվականի առաջին եռամսյակը Apple-ին հաջողվել էր պահպանել իր դիրքը՝ որպես բջջային սարքավորում արտադրող ամենաշահութաբեր ընկերություն:

Share