Բաժին. Բիզնես

«ԶՎԱՐԹՆՈՑ»-Ը 2 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎՈՂ ՀԱՐԿԵՐԸ

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն Հայաստանի պետական բյուջե է վճարել 2,525 մլրդ ՀՀ դրամի հարկեր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության կողմից բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալն աճել է շուրջ 2 անգամ: Այս մասին վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները:

Հաշվետու ամիսներին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից բյուջե վճարված հարկերի մեծ մասը կազմել են ուղղակի հարկերը (այդ թվում՝ շահութահարկ, եկամտահարկ):

Նշենք նաև, որ այս տարվա հունվար-հունիս ամիսների արդյունքներով ընկերությունը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 18-րդ տեղը:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սկսել է գործել 1961 թվականից: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության և արգենտինյան Corporacion America ընկերության միջև կնքված Կոնցեսիոն պայամանգրի`  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 2002 թվականի հունիս ամսից 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին:

Share