Բաժին. Բիզնես

DEUTSCHE BANK-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ 50% ԱՆԿՈՒՄ

Գերմանիայի խոշորագույն բանկը՝ Deutsche Bank AG-ն, ամփոփել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ըստ հրապարակված ֆինանսական ամփոփ հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բանկի զուտ շահույթը կրճատվել է 50%-ով և կազմել  335 մլն եվրո: Միևնույն ժամանակ, բանկի հասույթն աճել է շուրջ 2%-ով և կազմել 8,2 մլրդ եվրո:

Deutsche Bank-ն առավել մասնագիտացված է հիփոթեքային և ներդրումային ոլորտներում:

Առավել վաղ հայտնի էր դարձել, որ Deutsche Bank-ը մտադիր է Սինգապուրում ստեղծել շուրջ 200 տոննա տարողունակությամբ ոսկու պահեստ: Բանկի ներկայացուցիչների պարզաբանմամբ՝ նման մտադրությունը պայմանավորված է Ասիայում այս թանկարժեք մետաղի նկատմամբ պահանջարկի աճով: Սպասվում է, որ պահուստի ստեղծումը կնպաստի Ասիայի թանկարժեք մետաղների շուկայում գերմանական բանկի գործունեության ընդլայնմանը:

Նշենք, որ Deutsche Bank-ը հիմնադրվել է 1870 թվականին: Բանկի աշխատակիցների թիվը գերազանցում է 80 հազարը: 

Share