Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով պահպանում է առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 22.6% շուկայի մասնաբաժնով (30.06.2025 թ․): 2025թ․ առաջին 6 ամսում բանկի հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է 12.3 մլրդ դրամով` 30.06.2025-ի դրությամբ կազմելով ավելի քան 360 մլրդ դրամ:
Նշենք, որ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկերի լայն տեսականի՝ բնակելի և առևտրային գույքի գնման, վերանորոգման ու կառուցապատման վարկեր, վարկավորման արտոնյալ պայմաններ պետական ծրագրերի շրջանակում, ինչպես նաև հատուկ հիփոթեքային վարկ սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Բանկի նոր փուլային վարկավորման մեխանիզմը հնարավորություն է տալիս գույքի ձեռքբերման փուլերում նվազեցնել վարկային բեռը մինչև շենքի կառուցապատման ավարտը։
Հատկանշական է, որ 2025-ի առաջին կիսամյակում Ամերիաբանկի միջոցով գնված բնակարանների հիփոթեքային վարկերի 45%-ը տրամադրվել է օնլայն՝ MyHome.am հարթակի միջոցով։
Նշենք, որ MyHome հարթակն այս տարի համալրվել է մի շարք նոր գործիքներով, որոնք անշարժ գույքի հետ կապված գործարքները դարձնում են առավել հարմար և մատչելի։ Մասնավորապես, հարթակում հնարավոր է որոնել, գնել կամ վարձակալել անշարժ գույք ինչպես առաջնային, այնպես էլ՝ երկրորդային շուկայում։ Այս տարի ընդլայնվել է նաև ներկայացված գույքի աշխարհագրությունը՝ հաճախորդներին ընձեռելով արտերկրում գույք գնելու հնարավորություն։ Հարթակում գրանցված օգտատերերը նաև կարող են օգտվել մի շարք զեղչերից և հատուկ առաջարկներից տեխնիկայի, կահույքի, դիզայնի ու շինանյութի տասնյակ վաճառասրահներում։
Բացի այդ, հարթակում գործարկվել է՝
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: